Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Կրակոցներ մյունխենյան առևտրի կենտրոնում․ մի քանի մարդ է զոհվել

Կրակոցներ մյունխենյան առևտրի կենտրոնում․ մի քանի մարդ է զոհվել
23.07.2016 | 00:50

Գերմանիայի ոստիկանությունը հայտնում է, որ Մյունխենում գտնվող առևտրի կենտրոնում հնչած կրակոցների հետևանքով մի քանի մարդ է սպանվել:
Olympia Einkaufszentrum առևտրի կենտրոնում հնչած կրակոցներին հետևել է ոստիկանական մեծածավալ գործողություն, որին մասնակցել են Գերմանիայի հատուկ ուժերը:

Ըստ գերմանական Muencher Abendzeitung պարբերականի՝ հարձակման հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել: Bildժի փոխանցմամբ՝ զինված տղամարդը վազելով մտել է առևտրի կենտրոն և սկսել կրակել մարդկանց վրա, հետո փախել մոտակա մետրոյի կայարանի ուղղությամբ: Այս պահին առևտրի կենտրոնի շրջակա տարածքը փակ է: Գերմանական հեռուստաընկերությունների տարածած կադրերում մեծաքանակ շտապօգնության մեքենաներ են երևում:

Դիտվել է՝ 1091

Մեկնաբանություններ